Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կոկսարթրոզ. պատճառներն ու ախտանիշները
Կոկսարթրոզը կամ կոնքազդրի հոդի ձևախախտված արթրոզը հոդերի ամենատարածված պաթոլոգիաներից մեկն է: Այն ուղեկցվում է հոդի կառուցվածքի և ֆունկցիայի խանգարմամբ:
Կոկսարթրոզը հենա-շարժական ապարատի հիվանդությունների շարքում կազմում է 48%, սակայն մեծ մասամբ, պայմանավորված է տարիքային փոփոխություններով և հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ: Ընդ որում, տղամարդկանց մոտ այն երկու անգամ ավելի շատ է հանդիպում:
Կոկսարթրոզի պատճառները տարբեր են: Դա կարող է լինել և նախկինում տարած վնասվածքները (կոտրվածքներ, միկրովնասվածքներ, հոդախախտումներ և այլն), և բորբոքային գործընթացները (կոկսիտ), և կոնքազդրային հոդի այլ պաթոլոգիաները.
- ազդրի գլխիկի բնածին հոդախախտում,
- կոնքի և ազդոսկրագլխիկի միացման հատվածի կոտրվածքներ,
- ազդրի վզիկի կոտրվածքներ,
- ազդրագլխիկի կոտրվածքներ և նեկրոզներ,
- բարորակ և չարորակ ուռուցքներ,
- Պեջետի հիվանդությամբ հրահրված արթրոզներ,
- ռևմատոիդ արթրոզներ:
Սակայն կոկսարթրոզի գրեթե 50% դեպքերի պատճառը կապված չէ նախորդող բորբոքային հիվանդությունների, տարած վնասվածքների կամ ուռուցքի զարգացման հետ: Շատ գիտնականներ կարծում են, որ պատճառը հարկ է փնտրել հոդի հատվածի արյան շրջանառության խանգարման մեջ (երակային ետհոսքի և զարկերակային ներհոսքի վատթարացում), որն էլ կարող է կոկսարթրոզի զարգացման պատճառը լինել:
Կոկսարթրոզի հիմնական ախտանիշները
- Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում ցավի զգացողություն կոնքազդրային հոդում:
- Դժվարություններ աթոռից վեր կենալուց կամ կքանստելուց, քայլելիս (մարդն սկսում է կաղալ ցավի պատճառով):
Հետաքրիքր է. Կոկսարթրոզի դեպքում ցավերն ուժեղանում են, երբ մարդը երկար ժամանակ մի դիրքում է նստած լինում, կամ ընդհակառակը, երբ երկար ժամանակ ոտքի վրա կանգնած է մնում:
Կոկսարթրոզի զարգացման երեք փուլեր
Առաջին փուլում ցավն առաջանում է միայն ֆիզիկական ծանրաբեռնվածության, երկար քայլելու կամ վազելու դեպքում և արագ անցնում է:
Երկրորդ փուլում ցավերն ավելի են ուժեղանում, տարածվում են ազդրով մեկ և անցնում միայն հանգիստ վիճակում: Դրա հետ մեկտեղ, մարդն սկսում է կաղալ, հատկապես, երբ ստիպված է երկար քայլել: Նվազում է ազդրի շարժման տատանման մեծությունը, ընդ որում, ոչ միայն ցավային համախտանիշի, այլև դրա համար պատասխանատու մկանների թուլության պատճառով:
Երրորդ փուլում ցավերն անհանգստացնում են անընդմեջ, նույնիսկ, գիշերը: Նստատեղի, նաև ազդրի և ծնկների մկանները այնքան են թուլանում, որ մարդն ստիպված է լինում դիմել ձեռնափայտի օգնությանը: Ցավը փոխհատուցելու համար նա հենվում է ոչ թե ոտքի թաթերի, այլ մատների վրա, ողնաշարն ամբոջությամբ առաջ բերելով, ինչն էլ հանգեցնում է գոտկատեղային լորդոզի: Սակայն այդպիսի փոխհատուցումը միայն ավելացնում է ծանրաբեռնվածությունը կոնքազդրային հոդերի վրա և այն ավելի է ձևախախտվում:
Կոկսարթրոզի դեպքում ռենտգենյան հետազոտության ժամանակ հայտնաբերվում է.
- հոդային ճեղքերի նեղացում, ընդ որում, հատկապես այն հատվածում, որի վրա շարժումների դեպքում ընկնում է հիմնական ծանրությունը:
- ոսկրային հյուսվածքի կառուցվածքի փոփոխություն:
- ազդրագլխիկի ձևախախտում, ազդրի վզիկի հաստացում
- նորագոյացություն հոդի այն հատվածում, որը ծանրաբեռնվածության չի ենթարկվել:
Կոկսարթրոզի թերապևտիկ բուժումը
Թերապևտիկ բուժումը ներառում է.
- ցավազրկոզ և հակաբորբոքային ոչ ստերոիդ պատրաստուկների նշանակում,
- վիտամիններ, ռումալոն` կռճիկային հյուսվածքի օքսիդա-վերականգնողական գործընթացի լավացման համար, դիմեկսիդի թրջոցներ (կուրսը 10-15 օր),
- նովոկաինի, դիմեկսիդի լուծույթով էլեկտրաֆորեզ,
- ուլտրաձայնային թերապիա, մագնիտաթերապիա, լազերաթերապիա,
- ստորին վերջույթների և գոտկատեղային հատվածի մերսում,
- բուժական ֆիզկուլտուրա և ֆիզիոթերապիա, որն ուղղված է մկանների ամրացմանն ու ախտահարված հոդերի շարժունության վերականգնմանը:
Կոկսարթրոզի վիրահատական բուժումը
Եթե հիվանդությունը սաստկանում է և ցավեր առաջանում են ոչ միայն ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում, այլև հանգիստ վիճակում, նվազում է աշխատունակությունը և խանգարվում ակտիվ կենսակերպը, եթե դեղպատրաստուկները այնքան էլ արդյունավետ չեն, ապա հանձնարարվում է վիրահատական միջամտություն և կոնքազդրային հոդի փոխարինում արհեստականով (էնդոպրոթեզավորում):
Ներկայումս էնդոպրոթեզավորումը կոկսարթրոզի բուժման ամենառաջավոր մեթոդն է: Վրահատական տյալ միջամտությամբ պացիենտների թիվն օրեցօր ավելանում է և նրանք ոչ միայն 60-75 տարեկան անձինք են, այլև երիտասարդներ: Օրինակ, ԱՄՆ-ում տարեկան 120 000 նմանատիպ վիրահատություններ են կատարվում և շատ մեծ հաջողությամբ, առավել ևս, որ պրոթեզների պատրաստման նոր տեխնոլոգիաները նվազեցրել են ետվիրահատական բարդությունները: Նման վիրահատությունից հետո վերականգնողական ժամանակահատվածը կարող է տևել 1-6 ամիս, դրա հետ մեկտեղ, պացիենտը հիվանդանոցում է մնում է 15 օր, իսկ վերականգնումն անցնում է տնային պայմաններում:
24.07.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ